10 հետաքրքիր փաստեր պարտքերի մասին

10-րդ տեղ.
Հին Հունաստանում պարտապանի հողի վրա կրեդիտորը տախտակ էր փակցնում, ինչը նշանակում էր, որ պարտքը չվճարելու դեպքում հողի սեփականության իրավունքը անցնելու է կրեդիտորին: Այդ տափտակը կոչվում էր հիփոթեք:

9-րդ տեղ.
Հին սլավոնական գյուղերում գյուղացիները կիրառում էին փայտիկներ ստացականների փոխարեն: Ենթադրենք, գյուղացին պարտքով 4 պարկ ցորեն է վերցրել հարևանից: Նա փայտիկ է վերցնում և 4 նշան անում դրա վրա: Ստացականին վերջնական տեսք հաղորդելու համար գյուղացին այն երկու կես է անում` մեկը պահելով իրեն, մյուսը հանձնելով հարևանին:

8-րդ տեղ.
Ուինսթոն Չերչիլն ասում էր, որ պետության համբավը ամենից ճիշտ որոշվում է այն գումարով, որն այդ պետությունը կարող է պարտքով վերցնել:

7-րդ տեղ.
Ալեքսանդր Դյումա-հայրը շատ առատաձեռն էր: Զարմանալի չէ, որ նա միշտ պարտքերի մեջ էր: Դյուման սիրում էր ասել.”Ես երբեք և ոչ մեկին չեմ մերժել դրամի հարցում, բացառությամբ իմ կրեդիտորների”:

6-րդ տեղ.
Եթե Դուք ապրեիք XVI դարի Անգլիայում և պարտապան լինեիք, ապա ձերբակալությունից խուսափելու համար Դուք պետք է տանից դուրս չգայիք. պարտապանին իր տանը ձերբակալել չէր թույլատրվում:

5-րդ տեղ.
Հին Ռուսաստանում հետաքրքիր ավանդույթ գոյություն ուներ` անվճարունակ պարտապանին մտրակով ծեծում էին ամբոխի առջև: Այս պատժամիջոցի ժամանակ ձգտում էին խղճահարություն արթնացնել պարտապանի ընկերների կամ բարեկամների մոտ, եթե նրանք ամբոխի մեջ լինեին, որպեսզի վերջիններս վճարեն իրենց անպարտաճանաչ բարեկամի փոխարեն:

4-րդ տեղ.
Հին Ռուսաստանում առևտրականը, որը չէր վերադարձնում պարտքը ժամանակին, վտարյալ էր դառնում:

3-րդ տեղ.
Միջնադարյան արաբներին արգելված էր տոկոսի դիմաց գումարներ տրամադրել: Սակայն գոյություն ունեին օրենքը շրջանցելու տարբեր եղանակներ: Օրինակ, վկաների ներկայությամբ գնորդը պայմանագիր էր կնքում վաճառողի հետ՝ 1 200 դինարով ստրուկ գնելու վերաբերյալ, որը նա պարտավորվում էր վերադարձնել 1 տարուց։ Նույն պահին նախկին գնորդը վաճառում էր այդ նույն ստրուկին հին տիրոջը՝ կանխիկ ստանալով 1 000 դինար։

2-րդ տեղ.
Հռոմեական Հանրապետության վերելքի ժամանակաշրջանում պարտքերը 60 օրվա ընթացքում չվերադարձնելու դեպքում պարտապանի ունեցվածքը բռնագրավում էին, ընդ որում պարտապանը զրկվում էր ոչ միայն իր կարողությունից, այլև պատվից: Հին հռոմեացիները վճարում էին իրենց պարտքերը ամեն ամիս: Որպեսզի վճարումները չուշացվեն, նրանք իրենց մոտ պահում էին հատուկ գրքույկ – օրացույցներ:

1-ին տեղ.
Կվակուտլ ցեղի հնդկացիների մոտ այսպիսի ավանդույթ կար՝ եթե որևէ մեկը պարտքով գումար էր վերցնում, ապա գրավ էր դնում իր անունը։ Քանի դեռ այդ մարդը չի վերադարձրել իր պարտքը, նրան դիմելու են անիմաստ ձայներով ու կանչելու են շարժումներով։

Աղբյուր` accountant.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
ArmineMilena

Փաստորեն «հիփոթեք» կոչվածը շատ հին պատմություն ունի, ինչ հետաքրքիր է, թե մարդկանց մտքով ինչեր է անցել: