1. Մեծ Բրիտանիայում 1784 – 1811թթ գոյություն ուներ գլխարկների հարկ, որը գանձվում էր գլխարկ գնելու ժամանակ: Հենց սկզբից էլ այս հարկը դարձավ վիճաբանության առարկա` ո՞ր գլխածածկերն են համարվում գլխարկ, այդ պատճառով 1804թ-ից սկսած բոլոր գլխածածկերից այս հարկը գանձվում էր, իսկ 1811թ-ին վերացվեց:
2. Հանրահայտ գանգստեր Ալ Կապոնեին ձերբակալել և 11 տարվա ազատազրկման են դատապարտել 388 000 դոլարի չափով հարկեր չվճարելու համար
3. ԽՍՀՄ-ում գոյություն ուներ երեխաներ չունենալու հարկ, որը կազմում էր աշխատավարձի 6 տոկոսը
4. XX դարի սկզբում Տիբեթում գոյություն ուներ ականջների հարկը, իսկ հետո էլ` քթի հարկը: Ականջների հարկը վճարվում էր յուրաքանչյուր ականջի համար, իսկ չվճարելու համար պատիժը ականջները կտրելն էր: Քթի հարկը վճարվում էր ըստ քթի երկարության` ինչքան քիթը երկար, այնքան հարկը մեծ:
5. Մալայզիայում ավտոմեքենաների ներմուծման համար գանձվող հարկը կազմում է 300 %
6. 1705 – 1772թթ Ռուսաստանում գոյություն ուներ մորուքի հարկ: Մորուք պահելու համար պետք է վճարվեր բավական բարձր գումար, որը վճարելուց հետո տրվում էր հատուկ նշան: Նշանի մի կողմում գրված էր “գումարը վճարված է”, իսկ դարձերեսին` “մորուքը բեռ է”:
7. Հնդկական քաղաքներից մեկում հարկեր չվճարած քաղաքացու լուսամուտների տակ ամբողջ գիշեր թմբկահարում են
8. Ճապոնիայում տանը շուն պահելու համար հարկ են վճարում
9. Իտալիայում տարեցտարի ավելանում է հարկային հայտարարագրի ներկայացման վերջին օրը սրտի կաթված ստացողների թիվը
10. Շվեյցարիայում յուրաքանչյուր ինքաթիռի համար վճարվում է հարկ աղմուկ բարձրացնելու համար
Facebook մեկնաբանություններ