10 լավագույն հաշվապահական ընկերությունները աշխատելու համար

Vault.com կայքը հրապարակել է աշխատելու համար ԱՄՆ լավագույն հաշվապահական ընկերությունների իր տարեկան ռեյթինգը, որը հիմնված է 4100 հաշվապահների հարցման արդյունքների վրա: Հարցման մասնակիցները 1-10 բալանոց սանդղակով գնահատել են այն ընկերությունները, որոնց ծանոթ են եղել` բացառելով այն ընկերությունը, որտեղ աշխատում են: Բացի դա, մասնակիցները գնահատել են իրենց ընկերություններում աշխատանքի պայմանները:

Ernst & Young-ը առաջին տեղում է շնորհիվ ընկերության կորպորատիվ մշակույթի և լավ աշխատանք-կյանք հավասարակշռության: Ernst & Young-ում աշխատակիցների նկատմամբ վերաբերմունքը ավելի լավ է, քան մյուս խոշոր ընկերություններում, առկա են ուսման գերազանց պայմաններ:

Grant Thornton-ը ավելի բարձր գնահատականի է արժանացել գրեթե յուրաքանչյուր կատեգորիայում, քան “Մեծ Քառյակի” ընկերությունները: Ինչպես պատասխանել է հարցման մասնակիցներից մեկը. “Grant Thornton-ում կարելի է ձեռքբերել “Մեծ Քառյակի փորձը” առանց “Մեծ Քառյակի” բացասական կողմերի:

Deloitte-ը երրորդ տեղում է: “Deloitte” շատ ճանաչված ֆիրմային անվանում է, և ոմանց կարծիքով այն “Մեծ Քառյակի” մեջ լավագույնն է:

PricewaterhouseCoopers-ը զբաղեցրել է չորրորդ տեղը ցանկում, սակայն ճանաչվել է N 1 ամենահեղինակավոր հաշվապահական ընկերությունը 3-րդ տարին շարունակ:

[slideshow gallery_id=”1″]

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արման

Հետաքրքիր կլիներ ծանոթանալ Հայաստանում հաշվապահական ընկերությունների ռեյթինգին: