Արմինե.
Հարգելի՛ հաշվապահներ, բարև ձեզ։ Խնդրում եմ մի հարցով ինձ օգնեք։ Եթե աշխատողին 1 դրույքից տեղափախում ենք 0,5 դրույքի, կա՞ ինչ-որ ժամկետ, որ աշխատակիցը պետք է տեղեկացվի։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմինե.
Հարգելի՛ հաշվապահներ, բարև ձեզ։ Խնդրում եմ մի հարցով ինձ օգնեք։ Եթե աշխատողին 1 դրույքից տեղափախում ենք 0,5 դրույքի, կա՞ ինչ-որ ժամկետ, որ աշխատակիցը պետք է տեղեկացվի։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, պետք է տեղեկացվի, քանի որ էական պայման եք փոխում նայեք ԱՕ 105,115 հոդվածները: Հոդված.105
2. Աշխատանքի էական պայմաններ են աշխատանքի վայրը, աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը, արտոնությունները, աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմը, տարակարգերը և պաշտոնների անվանումները, աշխատանքային պայմանագրի տեսակը, որոնց և (կամ) գործատուի փոփոխման դեպքում գործատուն աշխատողին պետք է ծանուցի սույն օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ժամկետներում, բացառությամբ հետևյալ դեպքերի.
1) հիմնական աշխատավարձի չափի և (կամ) հավելումների, հավելավճարների բարձրացման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են.
2) օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակի կրճատման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են:
3. Առանց աշխատողի գրավոր համաձայնության աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը գործատուն կարող է փոփոխել միայն օրենքով կամ կոլեկտիվ պայմանագրով աշխատանքի վարձատրության պայմանների փոփոխության դեպքում, որի մասին գործատուն գրավոր ձևով պետք է ծանուցի աշխատողին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ մինչև նոր պայմանների ուժի մեջ մտնելը:
4. Աշխատողը չի կարող տեղափոխվել այնպիսի աշխատանքի, որն առողջական վիճակի բերումով նրան հակացուցված է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի եզրակացությամբ:
5. Եթե աշխատանքի նախկին էական պայմանները չեն կարող պահպանվել, իսկ աշխատողը չի տվել իր գրավոր համաձայնությունը աշխատանքը նոր պայմաններում շարունակելու համար, ապա աշխատանքային պայմանագիրը լուծվում է սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն:
Հարգելի՛ Տիգրան,
Շնորհակալ եմ Ձեր պատասխանի համար։ Սակայն չի՞ ստացվում, որ ունենում ենք “օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակի կրճատման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են” դեպքը, հետևապես սա չի ենթարկվում 115-րդ հոդվածին։ Թե՞ իմ հարցում նշած դեպքը 2) կետին չի համապատասխանում և ենթարկվում է 115-րդ հոդվածին։
115 հոդվածը վերաբերում է աշխատողին ծանուցելու ժամկետներին: Եթե վարձատրությունը պահպանվելու է ապա այո ծանուցել պետք չի ոնց գրել եք,իսկ եթե դա էլ է փոխվում,ապա գրավոր ծանուցել ու գրավոր համաձայնություն ստանալը պետք են:
Շատ բարի, հասկացա, շնորհակալ եմ շատ։
Հարգելի Արմինե, աշխատակիցը պետք է պարտադիր տեղեկացված լինի, և պետք է էլեկտրոնային աշխատողներ բաժնում, իր անձնական էջում գրանցես փոփոխությունը:
Հարգելի՛ Զոյա, շնորհակալ եմ օգնելու համար։
Հարգելի՛ Գևորգ, անչափ շնորհակալ եմ պատասխանելու համար։