2 աշխատանքային գրքույկ

Սուսաննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ, արդյոք խախտում կհամարվի, եթե հաշվապահը ունենա 2 աշխատանքային գրքույկ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ժաննա

Հարգելի Սուսաննա, աշխատողը պետք է ունենա մեկ աշխատանքային գրքույկ, որը կպահվի հիմնական աշխատավայրում,համատեղությամբ աշխատանքի դեպքում ուղղակի տեղեկանք եք բերում և հիմնական աշխատանքի վայրում գրքույկում լրացվում է:

Սուսաննա

շնորհակալ եմ Ժաննա հարցիս ենթատեքստում ի նկատի ունեմ հիմնական գործատուի անհամաձայնության ֆակտը

Ժաննա

Իսկ ինչպես է այդ հարցը դրված քո աշխատանքային պայմանագրում:Օրինակ ես պայմանագրում նշում եմ, որ աշխատողը իրավունք չունի անցնել այլ աշխատանքի, առանց հիմնական աշխատավայրի Գործատուի համաձայնության:

Սուսաննա

Ժաննա բարև Ձեզ, անչափ շնորհակալ եմ `սակայն չեմ կարող հանգիստ ընդունել այն հանգամանքը որ, աշխատողը ցանկություն ունի աշխատել,վաստակել ավել գումար,վճարել սոց,եկամտահարկ ու միևնույն ժամանակ ենթարկվել հիմնական գործատուի կողմից նրա աշխատավարձի,հավելավճարի կրճատմանը արդյոք 2 աշխատանքային գրքույկը հետագայում կբերի որևէ պատասխանատվության:Իսկ պայմանագրում այդպիսի կետ նշելը սխալ եմ համարում: Հիմնական աշխատավայրի Գործատուի մոտ աշխատանքը ավարտվեց 9-18-ը էլ նրա համաձայնությունը ինչ կապ ունի:

Ժաննա

Եթե դրանից չի տուժում մեր աշխատանքը, մենք երբեք խոչընդոտ չենք ստեղծում և տալիս ենք մեր համաձայնությունը;Ուղղակի համաձայնության եկեք հիմնական աշխատավայրի Գործատուի հետ: