Բարև Ձեզ, ցանկանում եմ ֆրիլանս գործունեություն ծավալել արտասահմանյան հարթակներում։ Մատուցելու եմ ծրագրավորման ծառայություններ։ Արդյո՞ք պարտադիր է հարկեր վճարել այդ դեպքում։
դուք ինչ կարգավիճակով եք ուզում գործել, որպես ֆիզ.անձ,ԱՁ, ընկերություն,
շրջհարկ վճարում են եթե Աձ ես կամ ՍՊԸ, ֆիզ.անձ անձինք եկամտային հարկ են հիմնականում վճարում,
այո ,անպայման է, հաշվի առեք որ գույքի ու եկամուտների հայտարարագրման համակարգին եք առնչվելու,
Շատ լավ։ Շրջհարկով կարող եմ չէ 5%-ով աշխատել։ Եվ ուրիշ ի՞նչ վճարներ կան։ Նաև հայտարարագրումը ինչպե՞ս է իրականացվելու։
դուք ինչ կարգավիճակով եք ուզում գործել, որպես ֆիզ.անձ,ԱՁ, ընկերություն,
շրջհարկ վճարում են եթե Աձ ես կամ ՍՊԸ, ֆիզ.անձ անձինք եկամտային հարկ են հիմնականում վճարում,
Երևի որպես ԱՁ, որպեսզի 5% վճարեմ ոչ թե 20
Նաև ինչպես է իմ ստացած եկամուտը երևալու։ Ավտոմատ է կատարվելու հայտարարագրման համար, թե՞ ես պետք է ձեռքով ավելացնեմ։
երբ որպես ԱՁ-ի բանկային հաշվին մուտքեր կլինեն,դրանց տվյալների հիման վրա կհաշվարկվեն,հաշվի առնելով նաև փոխարժեքները
Կներեք վերջին հարցը: ԱՁ-ի դեպքում վճարում եմ 5% շրջհարկ, 5000 շահութահարկ: ԻՆչքա՞ն է կազմելու դրոշմանիշը և սոցվճարը։
5% շրջհարկ եռամսյակի հասույթից, 5000 շահութահարկ ամսական,: դրոշմանիշը տարեկան հասույթից և սոցվճարը 5000 ամսական
Եղավ, շնորհակալ եմ շատ։