Մարիամ․
Բարև Ձեզ։ Հարցս այսպիսին է․ ցանկանում եմ ֆրիլանս տարբերակով աշխատել Upwork և Fiverr հարթակներում։ Ինձ կասե՞ք` այդ դեպքում անհրաժե՞շտ է ԱՁ բացե՞լ, շրջանառության հարկով աշխատե՞լ։ Եվ նաև ի՞նչ հաշվետվություններ են անհրաժեշտ ներկայացնել հարկային դաշտում։
եթե այդ կայքերում ԱՁ լինելու պահանջ չկա,ապա որպես ֆիզ.անձ գործեք,: եթե ուզում եք օրինական աշխատել որ ստաժ լինի,ապա պետք է պայմանագրով իրենց հետ աշխատեք:հարկայինում որ գրանցվեք ձեր եկամուտներից պահուները կազմելու են 26-28 տոկոս:
Ունեմ ինֆորմացիա, որ ֆրիլանսերները աշխատում են ԱՁ-ով և եռամսյակի համար վճարում շրջ. հարկ 5%։ Ֆիզ. անձի դեպքում հարկերն ավելի շատ են։ Իսկ ԱՁ-ով աշխատելու դեպքում ստաժ հաշվվու՞մ է
Միանշանակ,միայն միկրոյի դաշտում գործող ԱՁ-ներն է որ տվյալ տարում եթե գործում է միկրոյի դաշտում ստաժ չեն համարում: Միայն շրջ. հարկ 5%-ը չի որ վճարելու եք, նաև դրոշմանիշային վճար,սոցվճար ամսեկան 5000,շահութահարկ ամսեկան 5000: Այո ես աշխատել եմ ֆիզ. անձի հետ երբ պայմանագրով էր դրսի հետ աշխատում ու 21-ին բոլոր պահումները կազմում էին 28 տոկոս, հաշվարկները կարող եմ վերանայել ու գրել թե հիմա ինչքան կկազմեն::
Շնորհակալ եմ մանրամասն ինֆորմացիայի համար