Ֆրիլանսով զբաղվող ԱՁ

Քրիստինե․

Բարև, հարգելի հաշվապահներ: Ֆրիլենսով զբաղվող ԱՁ-ն եկամուտ ստանում է մի քանի կլիենտներից, որոնք նստում են նույն հաշվի վրա ( Payoneer քարտի վրա ): Հարցս հետևյալն է․ հաշիվ վավերագիր դուրս գրելիս հնարավո՞ր է 1 հատ պատրաստել ամբողջ ամսվա համար և “Ստացող”-ի անվան տեղը գրել Payoneer կամ միգուցե բաց թողնել: Թե՞ առանձին պետք է լինի յուրաքանչյուր կլիենտի համար, և այս դեպքում ստանալու ամսաթիվը ամսվա վերջին օրը կարելի՞ է դնել, նույնիսկ եթե ասենք այդ կլիենտը այդ ամսվա մեջ մի քանի անգամ է ուղարկել ( և ներառել բոլոր ուղարկած եկամուտները այդ ամսվա ընթացքում ): Նշեմ, որ շրջհարկի տակ է գործում: Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

հաշիվ վավերագիր դուրս գրելիս պետք է անհատական դուրսգրեք,յուրաքանչյուր կլիենտի համար առանձին, գումար ստանալու ամսաթիվը ամսվա վերջին օրը չի կարելի,այլ ըստ այստեղի բանկային հաշվին ստացման օրերի, ծառայություն ստացողը Payoneer-ն չի, այն միայն վճարային միջնորդ է,

Քրիստինե

Տիգրան ջան, շնորհակալ եմ շատ պատասխանի համար: Իսկ եթե Payoneer-ն ա վճարման վերջնակետը ( ՀՀ բանկին չի փոխանցվում, ուղղակի ՀՀ-ում կանխիկացվում ա Payoneer-ի քարտից ) – այդ դեպքում այլ թղթաբանություն պետք ա ուղարկել? Կրկին շնորհակալ եմ:

Nerses

Կարծում եմ անհատական պետք է գրեք, տարբեր մարդիկ են տարբեր գործարքներ։

Գայանե

Պետք է հաշիվ վավերագիր դուրս գրել ըստ կլիենտների և ըստ ամսաթվերի՝ առանձին -առանձին: