Անի․
Բարև Ձեզ, եթե աշխատում ենք ֆրենչայզի պայմանագրով, մենք որպես ԱՁ և միկրոբիզնես, եթե դուրս են գրում հաշիվը մեր վրա, մենք փոխանցում ենք, և իրենք վճարում են դրանից շրջհարկ, մենք է՞լ ենք հարկվում, թե՞ չէ, նման դեպքում միկրոն նորմա՞լ է, թե՞ խնդիր կառաջանա։
Ձեր կողմից նշված ֆրենչայզի պայմանագրով վճարված գումարը համարվում է ապրանքանիշի օգտագործման իրավունքի դիմաց վճարված գումար /ռոյալթի/, որը , եթե վճարված է ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, պետք է հարկվի ոչ ռեզիդենտի շահութահարկով, քանի որ այն ստացված է Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ։
Բայց քանի որ դուք գործում եք միկրոյի դաշտում / եթե ճիշտ եք ընտրել հարկման համակարգը/ դուք ազատված եք բոլոր տեսակի հարկերից, համաձայն ՀՕ Հոդված 269.Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը։
Դուք ֆրանչայզի համար չեք հարկվում, իսկ միկրոն նորմա՞լ է, թե՞ ոչ, պետք է գրեիք ձեր գործունեության տեսակը: