Կարինե․
Օգնեք որոշել եռամսյակի ընթացքում ծախսված նյութի ինքնարժեքը պաշարների ինքնարժեքի հաշվարկման ՖԻՖՈ մեթոդով, եթե Ա նյութի սկզբնական մնացորդը 50 կգ է, 1 կգի արժեքը 110 դրամ, եռամսյակի ընթացքում ստացվել է340 կգ, 1 կգ-ի արժեքը 125 դրամ: Ծախսվել է 360 կգ:
50կգ*110դրամ+310 կգ *125 դրամ=44250
Ինքնարժեքի հաշվարկման ՖԻՖՕ մեթոդը նշանակում է` 1-ինը մուտք, 1-ինը ելք։ Այսինքն` ձեր դեպքում ինքնարժեքը հաշվելիս սկզբում պիտի դուրս գրեք սկզբնական մնացորդը՝ 50կգ, հետո տարբերությունը եռամսյակի ընթացքում ստացված քանակից՝ 310կգ։ Կստացվի 50×110+310×125=44250դր:
ՖիՖո` առաջինը մուտք, առաջինը ելք սկզբունքով 50*110=5500,360-50=310,310*125=38750, 38750+5500=44250 ինքնարժեք: