Ֆինանսական վարձակալություն

R.A.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս.
ԱԱՀ վճարող հանդիսացող կազմակերպությունը 17.09.2010թ. լիզինգով ձեռք է բերել ավտոմեքենա 13.420.000 և 2.684.000 /ԱԱՀ/ ընդհանուր արժեքով և 48 ամիս ժամկետով: Քանի որ մեզ ներկայացված հաշիվ ֆակտուրան տարբերվում է սովորական հաշիվ ֆակտուրայից, որտեղ նշվում են վաճառողը և գնորդը, ուստի ես խճճվել եմ և Ձեր օգնության կարիքն ունեմ:
Այն ունի հետևյալ տեսքը`
Մատակարար` ——
Վճարող` ԱԳԲԱ Լիզինգ —
Ստացող` Մեր կազմակերպությունը
1. ԱԱՀ-ի հաշվարկում ի՞նչ գումար պետք է արտացոլվի: Արդյոք նշված ավտոմեքենան արդեն համարվում է ձեռք բերված ՍՊԸ-ի կողմից, թե միայն պարտավորությունների վերջնական մարումից հետո /48 ամիս/ այն կարող է համարվել ընկերության կողմից ձեռք բերված:
2.ԱԱՀ-ի տեղեկանքում պե՞տք է այս հաշվի մասին տեղեկություն լրացնեմ, թե ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հայկ

Բարև Ձեզ, նախ պետք չէ խճճվել, ուղղակի լավ ուսումնասիրեք ՀՀՀՀ 17 Վարձակալություն ստանդարտը:
1. Հաշվեկշռում ֆին. վարձակալություը պետք է ճանաչվի որպես ակտիվ և պարտավորություն 13,420,000 դր.: 2,684,000 ԱԱՀ-ի հաշվառումը առանձնացնում եք:
2. Այո, տեղեկանքում ներկայացնում եք, քանի որ Ձեր կողմից նշված փաստաթուղթը հարկային հաշիվ է: Տեղեկանքի 2 սյունյակում նշեք մատակարարի անվանումը, այլ ոչ թե ԱԳԲԱ Լիզինգի:
Վատ չէր լինի, եթե որևէ տնտեսագիտական դասագրքից կամ այլ ձևով ծանոթանաիք լիզինգի հասկացությանը: