Ֆինանսական արդյունքի մասին հաշվետվություն

Արա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ֆինանսական արդյունքի մասին հաշվետվություն կազմելուց նախորդ տարվա համար վճարված շահութահարկի գումարը “Այլ ծախսեր” բաժնով նվազեցվու՞մ է, թե՞ ոչ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ոչ , ձևի մեջ կա տող Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)։

Tigran

Ոչ, «Գործառնական այլ ծախսեր» հոդվածում (տող 080) ցույց են տրվում գործառնական գործունեության հետ կապված այն ծախսերը, որոնք չեն արտացոլվել «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք», «Իրացման ծախսեր», «Վարչական ծախսեր» հոդվածներում (տող 020, 040, 050) (714 «Գործառնական այլ ծախսեր» հաշվի դեբետային շրջանառությունը):
«Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)» հոդվածում (տող 170) ցույց է տրվում շահութահարկի գծով ծախսը (եկամուտը (փոխհատուցումը)), որը կազմված է ընթացիկ հարկի գծով ծախսից և հետաձգված հարկի գծով ծախսից (եկամտից (փոխհատուցումից)) (751«Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)» հաշվի դեբետային և կրեդիտային շրջանառությունների տարբերությունը): Արդյունքում, եթե առաջանում է շահութահարկի գծով ծախս, սույն հոդվածի գումարը ցույց է տրվում փակագծերում, եթե առաջանում է շահութահարկի գծով փոխհատուցում (եկամուտ)` ցույց է տրվում առանց փակագծերի (տես ՀՀՀՀՍ 12):