Վահե.
Բարև, իմ հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: Մեր ընկերությունը զբաղվում է ոռոգման ջրի վաճառքով: Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում (ձև N2) իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք սյունակում ո՞ր ծախսերն են ներառվում: Արդյո՞ք արտադրական նշանակության հիմնական միջոցների հաշվարկված մաշվածքի գումարը ներառվում է ինքնարժեքի մեջ: Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Վահե, այո, իմ կարծիքով մաշվածությունը մտնում է ինքնարժեքի մեջ` տալով հետևյալ ձևակերպումը.
դ-տ 8133 կ-տ 112
դ-տ 7114 կ-տ 8133
Շնորհակալ եմ, Կարեն ջան: