Արա.
Հարգելի կոլեգաներ,
Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության մեջ (Ձև 2) շահութահարկի գծով ծախս (170) տողում նշվում է տող 160 * 20% գումարը, թե՞, օրինակ եթե նվազագույն շահութահարկը ավելի մեծ է, քան փաստացին, ապա նշվում է նվազագույն շահութահարկը: Կամ օրինակ, 2009թ. համար հաշվարկված շահութահարկի դեպքում, եթե այն փոքր է եղել 2 %-ից կամ ավել 10 %-ից, ո՞ր գումարն եք նշել 170 տողում:
Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության մեջ (Ձև 2) շահութահարկի գծով ծախս (170) տողում նշվում էր փաստացի հաշվարկված շահութահարկի գումարը:
2011թ-ից Ձև 1 և Ձև 2 այլևս չեն ներկայացվում:
Բարև ձեզ
Հարգելի Սամվել, եթե 2011թ-ից Ձև 1 և Ձև 2 այլևս չի ներկայացվելու, ապա այդ դեպքում հաստատագրված վճարով աշխատող կազմակերպությունը տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի: Շահութահարկի հաշվարկ, թե՞ շահութահարկի պարզեցված հաշվարկ: Եթե գիտեք լրացման կարգը, խնդրում եմ ասեք: Կանխավ շնորհակալ եմ:
Հարգելի Սիլվա, պետք է ներկայացնեք շահութահարկի ընդհանուր հաշվարկ համաձայն ՀՀ ՊԵԿ նախագահի պարզաբանման.
“…Շահութահարկ և (կամ) հաստատագրված վճար վճարող հանդիսացող ռեզիդենտների (այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ /հիմնականում/ զբաղված կազմակերպությունների, ոչ առևտրային կազմակերպությունների /բացառությամբ` շահութահարկ վճարող չհանդիսացող պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների/) կողմից 2010թ. համար 01.01.2011թ-ից հետո իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմիններին ներկայացվում են շահութահարկի հաշվարկներ, իսկ 2010թ. հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված կազմակերպությունների կողմից` շահութահարկի պարզեցված հաշվարկներ:”
Պարզաբանման համարն է N 4: