Ֆիզ. արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժում

Կարինե.

Բարև ձեզ: Կուզենայի իմանալ՝ ֆիզ. արձակուրդում գտնվելը համարվու՞մ է աշխատանքային ստաժ, և քանի՞ տարի 1 երեխայի համար: Նշեմ նաև, որ այդ ժամանակահատվածում աշխատել եմ, սակայն 1992թ. հրամանագրքում հրամանս գրված չէ, ուզում եմ ճշտել՝ միայն ծննդականի առկայությունը բավարար է ստաժ համարելու համար։ Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ, Կարինե: Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու), միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (պաշտոնեական պարտականությունները կատարելու), 2013 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու և այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև ԽՍՀՄ տարածքում աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածները կենսաթոշակ նշանակելիս հաշվառվում են աշխատանքային ստաժում: Ժամանակավոր անաշխատունակության և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված նպատակային արձակուրդի ժամանակահատվածները աշխատանքային ստաժում հաշվառվում են անկախ աշխատավարձ ստանալու (սոցիալական վճար կամ եկամտային հարկ կամ շահութահարկ վճարելու) հանգամանքից: Անհրաժեշտ է ներկայացնել որևէ փաստաթուղթ՝ աշխատանքային պայմանագիր, աշխատանքային գրքույկ և այլն, որպես հիմք, որ այդ ժամանակահատվածում Դուք գտնվել եք աշխատանքային հարաբերությունների մեջ գործատուի հետ:

Tigran

Համաձայն կառավարության 05,05,2011թ, 665-Ն որոշմա հավ,2 կետեր
9. Աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, իսկ 1992 թվականի հունվարից սկսած` աշխատանքային գրքույկը և պարտադիր սոցիալական ապահովության (մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության) վճարներ (այսուհետ` սոցիալական վճարներ) կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:
10. Աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկում կան ջնջումներ, սխալ և ոչ հստակ գրառումներ կամ գրառումներ չկան աշխատանքի առանձին ժամանակահատվածների մասին, աշխատանքային ստաժը հաստատելու համար ընդունվում են արխիվային տեղեկանքներ, աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու մասին հրամաններ կամ հրամանների քաղվածքներ, ինչպես նաև համապատասխան իրավահարաբերությունների առաջացման օրվա դրությամբ գործող աշխատանքային օրենսդրության համաձայն կնքված աշխատանքային գրավոր պայմանագրեր և համաձայնագրեր կամ ըստ տարիների և ամիսների վճարված աշխատավարձի չափի վերաբերյալ արխիվային տեղեկանքներ, կամ օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասում նշված՝ անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում առկա տեղեկատվությունը: Ընդ որում, աշխատավարձի չափին վերաբերող արխիվային տեղեկանքների հիման վրա աշխատանքային ստաժում հաշվառվում են այն ամիսները, որոնց համար վճարվել է աշխատավարձ, իսկ աշխատանքային գործունեության ժամանակահատվածի սկիզբը համարվում է աշխատավարձ վճարած առաջին ամսվա առաջին օրը, վերջը՝ վերջին ամսվա վերջին օրը։
11. Մինչև 1992 թվականի հունվարի 1-ն աշխատած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը սույն կանոնների 9-րդ և 10-րդ կետերում նշված փաստաթղթերի բացակայության դեպքում կարող է հաշվառվել արհմիության կամ կուսակցության քարտերում, արհմիության կամ կուսակցության անդամատոմսերում կատարված գրառումներով, կամ արխիվային այլ փաստաթղթերով: Անդամատոմսերում կատարված գրառումների հիման վրա հաշվառվում է միայն այն ժամանակահատվածի աշխատանքային ստաժը, որի վերաբերյալ նշումներ կան աշխատավարձից կամ կրթաթոշակից անդամավճար մուծելու մասին: