Ֆիզ. անձին վաճառված ապրանք

Արփինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ,
ֆիզ անձին վաճառված ապր. մասին հարկային ԱԱՀ տեղեկություն հարկավոր է հայտնել թե ոչ, շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արսեն

Ոչ չեք ներկայացնում եթե հարկային հաշիվ դուրս չեք գրել համաձայն ԱԱՀ-ի 18 հոդվածի իսկ եթե հարկային հաշիվ եք դուրսգրել ապա պետք է ներակայացնեք
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Հոդված 18
ԱԱՀ վճարող համարվող անձինք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց (բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական անձը հարկային հաշիվ ստանալու պահանջ է ներկայացրել) կամ պետական կառավարչական հիմնարկներին ապրանքներ մատակարարելիս կամ ծառայություններ մատուցելիս պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթղթեր կամ օրենքով սահմանված դեպքերում տրամադրել հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ:

Արփինե

Արսեն ջան, շնորհակալություն արձագանքիդ համար:
Ֆիզ. անձին գրել եմ հարկային հաշիվ և գրանցել եմ առաքման գրքում, անձնագրի տվյալներով, սակայն տեղեկության հաշվետվությունը համակարգիչը չի ընդունում, որովհետև ՀՎՀՀ սյունակում գրում եմ անձնագրի տվյալները: Ասում է՝ դաշտը սխալ է լրացված: Մենք հաշվետվությունը պարտավոր ենք էլեկտրոնային եղանակով հանձնել:

Հերմինե

ՀՎՀՀ-ի վանդակը դատարկ, թողեք, ու ներևի մասում մի տեղ պիտի գրված լինի “հաշվետվությունը լրացված է որոշ սխալներով” կամ դրա նման մի բան ……… “անտեսել սխալները”

Տվեք անտեսել ու ուղարկեք …………….

Արսեն

Արփինե ջան իսկ հնարավոր չի տվյալ ֆիզ անձի հաշիվը փոխեք կրճատ հաշիվ տաք և այդ գլխացավանքից կպրծնեք:
Կամել պետքա հարկային մարմիններին համոզեք որ դա որպես կրճատ հաշիվ եք դուրսգրել 🙂
Արփինե ջան շատ մի մտածեք ամենավերջում տուգանքը 5.000 դրամ է կազմում եթե չստացվի համոզել տուգանքը կմուծեք 😉

tatev

Արփինե էլ.եղանակով տեղեկությունը լրացնելիս անձնագրի տվյալները պետք լրացնես նշումներ սյունակւմ , ՀՎՀՀ -ի սյունակում պետք չէ լրացնել:

Հերմինե

Արսենի պատասխանները ինչպես միշտ ինքնատիպ են……………. 🙂

Արսեն

Հերմինե ջան Ձեր գրածը որպես կոմպլիմենտ համար եմ ?? 🙁