Շուշան.
Բարև Ձեզ, ես անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ միկրոձեռնարկատեր եմ և իրականացնում եմ հավելված 3-ով նախատեսված բնակչության պատվերով հագուստի արտադրություն և նորոգում։ Ներկայումս ցանկանում եմ նաև իմ կարած զգեստները վաճառել նաև էլեկտրոնային հարթակներում, որտեղ մարդիկ կմտնեն կգրանցվեն ու օնլայն կգնեն իմ աշխատանքները։ Հարցս հետևյալն է, արդյո՞ք կարող եմ շարունակել լինել միկրոձեռնարկատեր ֆիզ․ անձ։ Ճիշտն ասած իմ հարցի պատասխանը փորձեցի գտնել հարկային օրենսգրքում ու 267-րդ հոդվածում գտա միայն այն, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող լինել էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։ Արդյո՞ք ֆիզիկական անձ միկրոն մտնում է այս կատեգորիայի տակ և ի՞նչ է ասել առքուվաճառք, որ մեկ տեղից առնում և մյուս տեղ վաճառում ես, թե՞ եթե ինքս եմ արտադրում էլի առքուվաճառք է։ Կանխավ շնորհակալ եմ։
Ես կարծում եմ, որ դուք զբաղվում եք արտադրությամբ, այլ ոչ թե առք ու վաճառքով։
Լավ կանեք այդ կարգավիճակը փոխեք ու դառնաք Ա/Ձ, քանի որ էլեկտրոնային եղանակով վաճառքը արդեն վաճառքի ծավալների էական ընդլայնում է, հարկման շրջանառությունների գրանցումները էական են հարկային հսկողության տեսանկյունից ու կարիք եք ունենալու ՀԴՄ-ի ու բանկային հաշվով գումարների ստացման:
Եթե արգելք չկա որպես ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձ աշխատել, ինչու՞ պետք է փոխեմ կարգավիճակս, հենց իմ հարցս էլ այն մասին էր, թե կոնկրետ ինչ արգելք կա, որ պետք է կարգավիճակս փոխեմ։ ՀԴՄ ունենալու պարտադիր պահանջ կա միկրո ֆիզ. անձին կամ բանկային փոխանցումով անձնական հաշվին ինչ պարտադիր այլ պահանջներ է ավելացնում։ Ես ունեմ բարձրագույն կրթություն, կարդում եմ հարկային օրենսգիրքը և ոչ մի հստակություն։
Շնորհակալ եմ արձագանքի համար։
ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձանց համար ՀԴՄ-ի պահանջ չկա, սակայն եթե արդեն նաև ոչ պատվերով հագուստ եք ուզում կարել ու վաճառել, դա արդեն էական փոփոխություն է վաճառքի, ընդլայնման համար ավելի լավ կլինի արդեն գրանցվեք որպես ԱՁ: Իսկ որ հարկային օրենսգիրքը կարդում ու լավ չեք հասկացել, դա հարցի ուրիշ կողմն է, դրա համար պետք է այդ գործի մարդը լինել, որ հասկանալ, թե ինչ է գրված, ամեն մեկը իր գործը պետք է նորմալ իմանա:
Ուշադիր չեք, ես չեմ ասում կարդում եմ ու չեմ հասկանում, այլ ուղղակի նշել էի, որ այս ԱՁ չհանդիսացող ֆիզ․ անձի գործունեության մասին դրույթները հստակ չեն։ Անիմաստ մեկնաբանություններ պետք չի անել, եթե նույնիսկ մասնագետ եք․ բայց ցավն այն է, որ այդ հստակության հետևանքով նույնիսկ Դուք և ձեր նման մասնագետները հարցիս հստակ պատասխան չեն կարողանում տալ։ Մնաք բարով։
Բացի այդ՝ հարգելիս, օրենքները բոլոր քաղաքացիների համար են, պետք է հնարավորինս մատչելի լինեն։ Ձեր նշած այդ գործի մարդկանց հարցնում եմ, բան չգիտեն, ձեր պատասխանն էլ բովանդակային իմաստով ոչինչ չի պարունակում։
Կներեք մեկ բան էլ ավելացնեմ կապված Ձեր նշած վաճառքի ընդլայնման հետ։ Այս Ձեր պնդումը անտրամաբանական է ու սխալ, եթե օրենսգրքում այս գործունեության համար նախատեսված է իրացման շրջանառության շեմ (ընդ որում բավականին բարձր՝ 24մլն դրամ), էլ ի՞նչ ընդլայնման մասին է խոսքը։ Ուզում ա ԱՁ-ով աշխատեմ, թե ֆիզ անձով, մեկ է՝ այդ շեմի կեսին չեմ կարող մոտ գալ։
Հետաքրքիր հարց է։ Կարծում եմ, այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչ ասել է “բնակչության պատվերով կատարվող”։ Եթե ֆիզիկական անձը ինչ որ մեկի պատվերով 1 հատ կոստյում է կարում, դա բնակչության պատվերով կատարվող հագուստի արտադրություն է, բայց եթե այդ նույն ֆիզիկական անձը կարել է բազմաթիվ կոստյումներ և հանել է դրանք վաճառքի էլեկտրոնային հարթակում, դա արդեն կարող է դիտարկվել որպես առևտուր։
Հ․ Գ․ Համաձայն եմ, որ օրենքները լավ չեն գրված։
Շնորհակալ եմ արձագանքի համար, ցավն այն է, որ բազմաթիվ ծանոթ հաշվապահների եմ դիմել կարծիքի համար, ոչ ոք հստակ պատասխան չունի, իսկ ինձ մեղադրում են այստեղ հարկային օրենսգիրքը կարդալու ու չհասկանալու համար ։)
Հարգելի Արթուր, ուզում եմ նշել նաև, որ էլեկտրոնային հարթակում էլ է պատվերով, այնպես չի, որ կարելու եմ շատ զգեստներ և տեղադրեմ հարթակում։ Ընդամենը էլեկտրոնային հարթակում պետք է ավելացնեմ այն ապրանքները, որոնք ես պատվերով կարում եմ և երբ պատվեր կլինի կարեմ։ Որևէ պատվերով աշխատող անձ ռեսուրս չի վատնի պատրաստի ապրանքներ կարի և էլԵկտրոնային հարթակում վաճառի, ես էլ չեմ պատրաստվում։ Միայն պատվերով։