Ֆիզ. անձը վաճառում է անշարժ գույք

Արթուր.

Բարև Ձեզ: Ֆիզ. անձը ցանկանում է վաճառել իրեն պատկանող անշարժ գույքը: Ձեռք է բերել 1 տարուց շուտ: 2 գույք պետք է վաճառի: Արդյո՞ք հարկ չի առաջանա:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Նվազեցվող եկամուտներ են համարվում սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: Սույն կետի կիրառության իմաստով՝  նվազեցվող եկամուտներ չեն համարվում կառուցապատող համարվող ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող եկամուտները։

ֆիզիկական անձի անձնական գույք՝ սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող, սպառողական նպատակներով օգտագործման ենթակա անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման գույք.

ֆիզիկական անձի՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույք՝ ֆիզիկական անձի անձնական գույք չհանդիսացող գույք։

Tigran

Հնարավոր է հարկ առաջանա, նվազեցվող եկամուտներ չեն համարվում Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ կառուցապատող համարվող ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող եկամուտները:

Ներսես

Ձեր նշած դեպքում պետք է որ չառաջանա:

Արա

Այո, այդ դեպքում հարկ կառաջանա։ Ավելի լավ է սպասեք, որ մեկ տարին անցնի, հետո նոր կատարեք վաճառք: