Ելենա․
Բարև ձեզ։ Ֆիզ անձը մեկ տարվա ընթացքում գնել և վաճառել է մեքենա։ Հաշվետվություն տալու համար ՊԵԿ-ում ՀՎՀՀ չեն տրամադրել, քանի որ ֆիզ անձը ունի ԱՁ և համապատասխան ՀՎՀՀ։ Հարցս հետևյալն է՝ հաշվետվությունը ներկայացնելուց հետո ԱՁ-ի մոտ ոչ մի պարտավորություն չի՞ առաջանա։
այդ գործարքը մի խառնեք ԱՁ գործերի հետ,հիմա այդ հարցով միայն մռու ն է զբաղվում,
Ես չեմ ուզում խառնել։ Բայց ՊԵԿ-ում ասացին, որ հաշվետվությունը ներկայացնեմ ԱՁ-ի ՀՎՀՀ -ով։ Դա վտանգավոր չի՞։
ոչ,բայց օրենքը փոխվել է,հիմա մռուն է զբաղվում այդ եկամտայինի հարցով,
Շնորհակալություն
Հարգելի Ելենա.
Եթե վաճառքը կատարվել է 2022թ, ապա ՊԵԿ եք ներկայացնում N163 հաշվետվությունը՝ Ձեր նույն ա/ձ-ի էջով և նույն ՀՎՀՀ-ով: Ա/Ձ-ի Հարկային պարտավորությունների նույն էջում կտեսնեք Ձեր այդ հաշվարկի պարտավորությունը ևս:
հաշվետվությունը ներկայացնելուց հետո ԱՁ-ի մոտ ոչ մի խնդիր չի առաջանա՝ եթե անգամ ա/ձ-ն գործունեություն է իրականացնում միկրո դաշտում։
Չի առաջանա ոչ մի խնդիր։