Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ, Ֆիզ․ անձը սարքավորում է վաճառում ՍՊԸ-ին։ Ի՞նչ թղթաբանություն է պետք անել, ի՞նչ հարկեր են առաջանում, ինչպե՞ս պետք է կատարի ֆիզ․ անձը հարկի վճարումը, եթե չի կարող հաշիվ գրել որպես ֆիզ անձ, իսկ ՍՊԸ-ն ցանկանում է փոխանցում անել (գումարը մեծ է 300,000դր-ից)։
1 Ի՞նչ թղթաբանություն է պետք անել, թղթային հաշիվ ֆակտուրա, պայմանագիր, հանձնման ընդունման ակտ,
2 ի՞նչ հարկեր են առաջանում, 9. Գույքի օտարումից ստացվող ամբողջ եկամուտների մասով (բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված դեպքերի) եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:
3 ինչպե՞ս պետք է կատարի ֆիզ․ անձը հարկի վճարումը, ձեր միջոցով որպես հարկային գործակալ, կարող է հաշիվ գրել որպես ֆիզ անձ,
4 ապրանքի դիմաց վճարումը փոխանցեք բանկային հաշվին ,եթե ունի հաշիվ, կամ էսքրոու տարբերակով,
Շնորհակալություն արձագանքի համար