Աստղիկ.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք մի հարցի, միայն թե ինչքան հնարավոր է սեղմ ժամկետում:
Մեր կազմակերպությունը մի անձի հետ պայմանավորվել է, և նա պետք է բեռ տեղափոխի Երևանից-Գյումրի` այն էլ մի անգամ և դրա համար պետք է ստանա 30000 դրամ: Խնդրում եմ ասեք` ինչպիսի պահումներ պետք է կատարվի նրա ստացած 30000-ից, ինչպիսի պայմանագիր պետք է կնքվի նրա հետ (քաղաքացիաիրավակա՞ն, թե՞ ծառայությունների մատուցման): Արդյո՞ք նրա համար պետք է տրվի հրաման և նրա համար պետք է ներկայացվի անհատական հաշվի բացման հայտ: Եթե կան էլի մանրամասներ, խնդրում եմ գրեք:
Կանխավ շնորհակալություն:
Բարև Ձեզ:
Քանի որ տեղափոխումն իրականացրել է ֆիզիկական անձ, կարծում եմ` պետք է կնքվի քաղաքացիաիրավական պայմանագիր: Եվ պետք է նրան վճարվելիք գումարից պահվի 3 տոկոս սոց. վճար: Եկամտահարկ չի առաջանում, որովհետև տվյալ դեպքում այդ վճարը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի /32.500/ շեմը: Ու պետք է վճարվի գործատուի սոց., որ կապ չունի նրան վճարվելիք գումարի հետ:
Քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների, ծառայությունների դիմաց վճարումներից 3 տոկոս սոց. վճար չի պահվում, միայն եկամտահարկ և գործատուի կողմից վճարվող սոց. վճար:
“Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին” հրահանգ, կետ 18.
Գործատուների մոտ (անկախ հարկման կարգերից) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների համար աշխատողները սոցիալական վճարներ չեն կատարում (այսինքն` գործատուները այդ պայմանագրերի շրջանակներում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3%-ի չափով սոցիալական վճարներ չեն կատարում):