Ֆիզ. անձանց միջև կնքված պայմանագիր

Իզաբելլա9.

Բարև ձեզ։ Ես ունեմ 2 հարց 2 ֆիզ. անձերի միջև կնքված պայմանագրերի վերաբերյալ.
1) 2 ֆիզ. անձերի միջև կնքված առքուվաճառքի պայմանագրի հարկման տեսակները, եթե դրանք կան։
2) 2 ֆիզ. անձերի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հարկման տեսակները, եթե դրանք կան։
Նշված պայմանագրերի տեսակները արդյո՞ք անհրաժեշտ է նոտարացվեն, թե՞ երկու կողմերի ստորագրությունների առկայության դեպքում արդեն իսկ ստանում են իրավական ուժ։
Կանխավ շնորկալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

2 ֆիզ. անձերի միջև կնքված ցանկացած պայմանագիր պետք է հաստատվի նոտարի կողմից: Բնակարանի (2-րդ անգամ) և մեքենաների առք ու վաճառքի դեպքում հարկվում է:

Իզաբելլա

Իսկ եթե կա նաև հանձնման-ընդունման ակտ ստորագրված երկուսի կողմից, դա ինչ-որ ձև թու՞յլ է տալիս չնոտարացնել։ Թե՞ դրանից անկախ պետք է անպայման հաստատվի նոտարի կողմից։

Անահիտ

Եթե կա փոխադարձ վստահություն, և հետագայում ռիսկեր չեն առաջանա, կարող եք և նոտարով չհաստատել։

Tigran

1. Կան օրենքով սահմանված գույքային գործարներ, որոնք ենթակա են պետական գրանցման, եթե մեքենա է, երկրորդ գործարքից սկսած ենթակա է հարկման։ Այո, կան գործարքներ, որ պետք է կատարվեն նոտարով։
2. Ֆիզ. անձերի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հարկման տեսակները, եթե դրանք կան։ Այո, կլինեն եթե ձեռնարկատիրական բնույթի են, կարող է լինել օրինակ՝ միկրոյով գործող ֆիզ. անձի հետ։

Իզաբելլա

Կա կոնկրետ 2 սցենար՝
1) շինանյութի ձեռքբերում, որի համար 2 ֆիզ․ անձ կնքում են առքուվաճառքի պայմանագիր և կցվում է նաև հանձնման-ընդունման ակտ։
2) շինարարական աշխատանքների իրականացման դեպքում ներկայացվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, որին կցված է աշխատանքների կատարման ակտ։

Նշեմ, որ գումարը երկու դեպքում էլ վճարվել է կանխիկ։ Արդյո՞ք իրավական հիմքերը բավարար են, թե անհրաժեշտ է վավերացնել նոտարով։ Կոնկրետ այս դեպքերում որքանով որ տեղյակ եմ չեն հարկվում, այդպե՞ս չէ։

Tigran

1) Շինանյութի ձեռքբերում, որի համար 2 ֆիզ․ անձ կնքում են առքուվաճառքի պայմանագիր և կցվում է նաև հանձնման-ընդունման ակտ։ Կարող է կցվել հաշիվ ֆակտուրա թղթային։
2) Շինարարական աշխատանքների իրականացման դեպքում ներկայացվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, որին կցված է աշխատանքների կատարման ակտ։ Պետք է կցվի կատարողական ակտ աշխատանքների, իսկ կապալառու կողմը շինարարության լիցենզիա ու՞նի, կապիտալ շինարարության համար դա պարտադիր է։
Շինարարության դեպքում մի քիչ այլ հանգամանքներ էլ կան, այսքանը կարող եմ ասել։