Accountant.am

Մարինե.

Բարև ձեզ: Ֆիզիկական անձը թեթև մարդատար մեքենայով ծառայություն մատուցելու դեպքում ի՞նչ հարկով է հարկվում:

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Հարցը մի քիչ հստակեցման կարիք ունի, եթե տաքսի, ապա պետք է որպես Ա/Ձ հանդիսանա և վճարի պետ. տուրք՝ կախված բնակավայրից, եթե մեքենայով ծառայություն է, ապա պետք է վճարվի եկամտային հարկ, ծառայության մատուցման ելակետային պայմանները կարևոր են:

Արմինե

Իմ կարծիքով կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Ալլա

Գործունեության տեսակների ցանկում, որոնք կարող են իրականացվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից, ֆիզիկական անձի կողմից թեթև մարդատար մեքենայով ծառայություն մատուցելը չի ընդգրկված, ուստի որպես ֆիզ. անձ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեք կարող համարվել, կարող եք գրանցել ԱՁ և մտնել պետ. տուրքի տակ։