Մարիա․
Բարև Ձեզ: Ինչպե՞ս հաշվարկել դեկրետային գումարը 2-րդ երեխայի դեպքում, եթե դեռ առաջինի դեկրետային արձակուրդում լինելու ընթացքում կա 2-րդ հղիություն: Նախորդ ֆիզ գնալուն նախորդող ամսվա աշխատավարձն 175 000 դրամ էր: Ֆիզի մեջ ֆիզ է գնալու, ապա միջին եկամուտը հաշվարկվում է ինչպե՞ս: Շնորհակալ եմ արձագանքի համար:
Բարև Ձեզ։ Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը: Որպես միջին վերցրեք 175 000 դրամը՝ 175000/30,4*140։
Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, հաշվի է առնվում մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը: 175000-ի հիման վրա հաշվարկեք:
Տվյալ դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդը երկարում է համապատասխան օրերի քանակով, ըստ այդ էլ նույն ձևի հաշվարկվում է հղիության և ծննդաբերության նպաստի չափը։
Բարև ձեզ ես 2019 թվականից ֆիզ եմ գնացել և հետո 2021 իմ 2րդ ֆիզ իսկ հիմա 2022 կամ 2023 3րդ ֆիզս է լինելու,2 ի ժամանակ մայրության նպաստ ստացել եմ 450000 մոտավոր,, ուզում եմ հասկանալ 3 ի ժամանակ ինչքան է լինելու և արդյոք կապ ունի ֆիզից – ֆիզ գնալը կամ ստաժը գումարի հետ թե ոչ