Ֆիզիկական ծավալների վերաբերյալ հաշվետվություն

Sofi.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք: Ես ֆիզիկական ծավալների վերաբերյալ հաշվետվությունը սխալ եմ ուղարկել, հասույթը գրել եմ ներառյալ ԱԱՀ, բայց այս հաշվետվության մեջ ճշգրտման ժամանակաշրջան չի նշվում, ի՞նչ անել: Նշեմ, որ հաշվետվություններս հանձնում եմ էլեկտրոնային տարբերակով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2002 թվականի N 299
քաղ. Երևան
ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՈՒ ԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 1-ի N 299 որոշմամբ
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՓԱՍՏԱՑԻ ԳՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԻՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

6. Հարկ վճարողները նշված հաշվետվությունները ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող երկրորդ ամսվա 20-ը ներառյալ կարող են ներկայացնել դրանց ճշտված հաշվարկները:

Սամվել

Բարև, Սոֆի ջան, բայց ո՞վ է ասում, որ դուք հաշվետվությունը սխալ եք ուղարկել: Վաճառքից առաջացած հասույթը` դա ներառյալ ԱԱՀ-ն էլ է: Եվս ճշտեք, ես ինքս օղու արտադրության հաշվապահ եմ և ֆիզ-ծավալների հաշվետվության այդ մասը լրացրել եմ վաճառքից առաջացած ևˊ ԱԱՀ, ևˊ ակցիզային հարկը, արդեն 6 տարի:

Sofi

Հարգելի Հերմինե, դա գիտեմ, կարդացել եմ, ինձ մոտ սխալը 2010թ 4-րդ եռամսյակը և 2011թ 1-ին եռ. է, որ էլեկտրոնային տարբերակով նոր հաշվետվություններ ուղարկեմ համապատասխան ժամանակահատվածների կհամարե՞ն ճշգրտված, թե՞ դա ճիշտ չէ:

Sofi

Շնորհակալ եմ, Սամվել ջան, փորձեմ հարկայիններից ճշտել, կտեղեկացնեմ:

Sofi

Հարգելի Սամվել, փաստորեն հասույթը նշվում է առանց ԱԱՀ, դա մի քանի հստակ աղբյուրներից եմ ճշտել:

Syuzi

[18] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում համապատասխան արտադրատեսակի (օգտակար հանածոյի) կամ ապրանքատեսակի իրացման շրջանառությունը` դրամներով (ներառյալ անուղղակի հարկերը):