Վարդան.
Հարգելի մասնագետներ, ինձ մի այսպիսի հարց է հետաքրքրում. ֆիզիկական անձի կատարած գործարքներից հաշվարվել է ԱԱՀ (երկրորդ և հաջորդ գործարքից` տարվա ընթացքում, 2011թ.): Ինձ հետաքրքրում է` կա՞ որևէ արտոնություն ֆիզանձի վերաբերյալ ԱԱՀ հետ կապված, կարո՞ղ ենք այդ անձին օգնել որևէ կերպ: Կանխավ շնորհակալ եմ:
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքները համարվում են ապրանքի մատակարարում հետևյալ դեպքերում`
մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականությունը հանդիսացող նույն տեսակի հետևյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի` որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում:
Ձեր գործարքը տվյալ դեպքում հարկվելու է ԱԱՀ-ով :