Ֆիզիկական անձից ավտոմեքենա ձեռք բերելիս

Պերճ․

Բարև Ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ընկերությունը ֆիզիկական անձից ավտոմեքենա ձեռք բերելիս, հետագայում նաև վաճառելիս ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում: Ինչպե՞ս նաև՝ կանխիկով գնելու սահմանաչափ գոյություն ունի՞: Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եկամտային հարկ ձեռք բերման ժամանակ որպես հարկային գործակալ՝ 10 տոկոս, վաճառելուց, եթե հիմնական գործունեությունը առևտուր է՝ հարկվում է 5 տոկոսով: Այո, կանխիկով գնելու սահմանաչափ գոյություն ունի. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի վճարման առավելագույն չափը սահմանվում է 300 հազար դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով` 3 միլիոն դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը).: Այս սահմանափակումները չպահպանելու համար սահմանված է տուգանք.հ,419:

Էլեն

Բարեւ ձեզ։ Իսկ վաճառելիս 4% ծախս առաջանու՞մ է, թե դիտարկվում է միայն եկամուտ եւ հարկվում 5%։

Էլեն

Այսինքն՝ ի նկատի ունեմ, երբ գնում ենք դիտարկում ենք որպես ծախս, իսկ երբ վաճառում՝ որպես եկամուտ։ Էդ դեպքում եռամսյակի վերջում հաշվում ենք տարբերությունը, թե՞ միայն ձեւավորվում է 5% հարկ։

Knarik Hokhanyan

Եթե Ա/Ձ է, ապա կանխիկով գնելու սահմանաչափ գոյություն չունի: