Վարդան.
Եթե ֆիզիկական անձը վաճառում է խանութ, ինչո՞վ է հարկվում և քանի՞ տոկոս:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Վարդան.
Եթե ֆիզիկական անձը վաճառում է խանութ, ինչո՞վ է հարկվում և քանի՞ տոկոս:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Վարդան, կարևոր հարց է, թե ով է գնորդը` ֆիզ. ա՞նձ, թե՞ իրավաբանական անձ:
Եթե ֆիզ. անձի է վաճառում ու ԱԱՀ շեմը չի անցնում, մեկ էլ եթե ձեռնարկատիրական գործունեության առարկա չի դիտարկվում ՀՕ իմաստով, ապա հարկային պարտավորություն չի առաջանա:
Ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման նույն տեսակի գույքի (բնակարան, առանձնատուն (այդ թվում՝ անավարտ կամ կիսակառույց) գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հող, ավտոմեքենա, ավտոտնակ)՝ հարկային տարվա ընթացքում երկրորդ կամ ավելի թվով օտարումը, եթե այդ նույն տեսակի գույքերի (առաջին, երկրորդ կամ ավելի թվով) և ձեռքբերումը, և օտարումը տեղի են ունեցել նույն հարկային տարվա ընթացքում:
Եթե իրավաբանական անձի է վաճառում, ապա 10 տոկոս եկամտային հարկի պարտավորություն կառաջանա, որը պահելու է և վճարելու է այդ իրավաբանական անձը որպես հարկային գործակալ: