Ալբերտ.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ ֆիզիկական անձը, որը չի հանդիսանում Ա/Ձ, պայմանագրով ՍՊԸ-ից ձեռք է բերում ծառայություններ: Արդյո՞ք տվյալ ֆիզիկական անձի համար առկա են որևիցե հարկեր վճարելու կամ հաշվարկներ ներկայացնելու հարկային պարտավորություններ:
Ոչ, Դուք նրանց կանխիկ կամ անկանխիկ վճարում եք չէ՞, նրանք էլ Ձեզ ՀԴՄ են տալիս կամ հաշվարկային փաստաթուղթ են դուրս գրում, անգամ պարբերաբար ձեռքբերումների դեպքում՝ ոչ:
Ոչ:
Ոչ: Ցանկացած գործարքում, որտեղ մի կողմում ֆիզ. անձ է, մյուս կողմում՝ իրավաբանական, հարկային գործակալ է համարվում իրավաբանական անձը:
Շնորհակալ եմ, ՏԻԳՐԱՆ:
ԼԻԱ, ԱՆԳԵԼԻՆԱ, Ձեզ նույնպես շատ շնորհակալ եմ հարցիս պատասխանելու և օգնություն ցուցաբերելու համար:
Այս պարագայում անձի մոտ չեն առաջանում հարկային պարտավորություններ՝ անկախ նրանից, թե նա ֆիզիկական անձ է, թե իրավաբանական, քանի որ նա կատարում է ծախսումներ, իսկ հարկային պարտավորություններ առաջանում են ՍՊԸ-ի համար, քանի որ ՍՊԸ-ն, ծառայություն մատուցելով, ստացել է եկամուտներ:
Շնորհակալ եմ, Արա: