Սարգիս.
Բարև ձեզ,
խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Ֆիզիկական անձը որոշակի ծառայություն է մատուցում շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպությանը (օրինակ՝ ինտերնետային կայքի պատրաստում կամ ինչ-որ հետազոտություն կամ տվյալների հավաքագրում), կողմերի միջև ի՞նչ պայմանագիր պետք է կնքվի, ի՞նչ հարկեր պետք է վճարվի և ո՞վ պետք է վճարի հարկերը:
Նախապես շնորհակալ եմ:
Հարգելի Սարգիս, ՀԿ-ն այս դեպքում հանդես է գալիս որպես հարկային գործակալ. պետք է կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր, քաղաքացիաիրավական սկզբունքով անձին ընդունել աշխատանքի և համաձայն եկամտային հարկի մասին օրենքի վճարել հարկը՝ կախված վճարվելիք գումարից:
– Որ խնդրեմ, կարո՞ղ եք մի փոքր ավելի մանրամասն բացատրել, այսինքն՝ ՀԿ-ն ծառայությունների վճարովի մատուցման դեպքում աշխատանքի ընդունման հրաման է տալիս` նշելով, թե աշխատանքի է ընդունում անձին, իսկ պայմաններն՝ ըստ ԾՎՄՊ-ի՞:
– Եվ ԾՎՄՊ-ի դեպքում կատարողական ակտը բավարար է, թե՞ հանձնման-ընդունման ակտ էլ է անհրաժեշտ:
Շնորհակալություն: