Ֆիզիկական անձը դրամաշնորհ է ստացել

Արուսյակ.

Բարև ձեզ: Ես խնդրում եմ կասեք, եթե ֆիզիկական անձը դրամաշնորհ է ստացել՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Դրամաշնորհ, ձեռնարկություններին, կազմակերպություններին և ֆիզիկական անձանց դրամական կամ նյութական տեսքով տրվող անհատույց նպաստ՝ գիտական կամ այլ հետազոտությունների անցկացման, փորձակառուցողական աշխատանքների իրականացման, ուսման, բուժման և այլ նպատակների համար, որոնց պետք է հետևի գումարի օգտագործման մասին հաշվետվությունը։
Նայած թե ինչ դրամաշնորհի մասին է խոսքը։
ՀՕ Հոդված 147. Նվազեցվող եկամուտները (նվազեցումները)
1. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝
14) ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները.
15) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները, սույն կետում նշված մարմինների ու կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարվող վճարումները։
Այս դեպքերում չի հարկվում։

Nerses

Նայած ինչ դրամաշնորհ է: