Հայկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Չգիտեմ արդյո՞ք հարցս այս հարթակում ճիշտ է գրել, թե՞ ոչ, պարզապես Առողջապահության նախարարության հետ չեմ կարողանում կապ հաստատել: Ուզում եմ իմանալ ֆիզարձակուրդում գտնվող աշխատողի համար նույնպես պարտադի՞ր է պատվաստվելը կամ տեստ հանձնելը:
Օրենքը վերաբերվում է բոլորին:
Հարցը առողջապահական ոլորտին է վերաբերվում:
Իսկ կարո՞ղ եմ այս շրջանում, երբ ֆիզարձակուրդի մեջ է ազատել աշխատանքից ու ի՞նչ հիմքով:
Այս հարցի հետ կապված ամսի 27-ին էլ է գրվել: Նաև այսօր՝ Հրապարակված գործողությունների պլանը նայեք այս լինկով: Հայցի վարույթ ընդունման դեպքում կկասեցվի հրամանի գործողությունը, ես էլ այսօր գնալու եմ միանամ ստորագրությամբ՝ տեղը դարձել է Զաքյան 7:
Եթե չեք ցանկանում պատվաստվել, կամ բժիշկը հակացուցել է, ապա պարտադիր կերպով երկու շաբաթը մեկ պիտի թեստավորվեք։