Էմիլի.
Բարև Ձեզ: Ըստ օրենքի ո՞ր կետով է սահմանվում աշխատողին օգնություն տրամադրելու կարգը, և ի՞նչ թղթեր են հարկավոր:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Էմիլի.
Բարև Ձեզ: Ըստ օրենքի ո՞ր կետով է սահմանվում աշխատողին օգնություն տրամադրելու կարգը, և ի՞նչ թղթեր են հարկավոր:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Աշխատողին օգնություն տրամադրելու կարգը պետական ու մասնավոր հատվածների հաշվով սահմանված են տարբեր օրենքներով, ո՛չ դա էք նշել, ո՛չ էլ օգնության տրամադրման առիթը կամ նպատակը:
ՀՀ ՀՕ Հոդված 120. Այլ ծախսերը
1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝
….
2) ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը, իսկ հարկային տարվա ընթացքում համախառն եկամտի բացակայության դեպքում՝ այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի մեկ տոկոսը.
ՀՀ ՀՕ Հոդված 147. Նվազեցվող եկամուտները (նվազեցումները)
1. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝
….
20) աշխատողի կամ աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով ստացվող օգնության գումարները.
Չեք նշել, թե որն է նպատակը, որն է պատճառը:
Նպատակը նշեք:
Նշեք օգնություն տալու նպատակը դա է հիմքը :
Օգնության պատճառը այն է, որ լավ է կատարել աշխատանքը, որպես շնորհակալություն այդպես ենք ուզում փոխհատուցենք: