Բարև Ձեզ։ Ո՞վ կասի՝ էլեկտրոնային դրամարկղային գրքի մեջ ամենավերևի աջ կողմում «Օրդերի համար» տողը ինչի՞ համար է նախատեսված։ Այդտեղ ինչ-որ բան գրվելու՞ է։ Շնորհակալ եմ։
ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԴՐԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ, ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՐՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ
IV. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳԻՐՔ ՎԱՐԵԼԸ
32. Էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման համար պատասխանատու անձը (օգտվողը) կանխիկ դրամի բոլոր մուտքագրումները և ելքագրումները յուրաքանչյուր մուտքի և ելքի օրդերի հիման վրա առանձին ըստ կանխիկ դրամի մուտքի և ելքի հաջորդականության, դարանի համապատասխան էլեկտրոնային գրքում կատարում է գրանցումները` պարտադիր լրացնելով մուտքի և ելքի օրդերի համարը, ամսաթիվը և գումարը:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1260-Ն որոշման
Կ Ա Ր Գ