Օրապահիկի հետ կապված

Նունե.

Ողջույն: Եթե օրենքով նախատեսված նվազագույն սահմաչափից քիչ օրապահիկ է տրամադրվում աշխատակցին, երկկողմանի հաստատված համաձայնության հիման վրա, այդ դեպքում վարչական հետևանքներ առաջանու՞մ է, կամ չվճարված մասը կազմակերպության համար եկամուտ համարվու՞մ է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Եթե դուք ընդհանուր հարկման դաշտում եք աշխատում, ապա շահութահարկի հաշվարկման առումով ոչ մի հետևանք չի առաջանում քիչ վճարելու պարագայում, քանի որ ՀՕ Հոդված 117.Գործուղման ծախսերը
1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում գործուղման ծախսերի (մասնավորապես՝ օրապահիկ, գիշերավարձ, տրանսպորտային ծախսեր, ժամանակավոր գրանցման հետ կապված ծախսեր) այն մասը, որը գերազանցում է՝
3) Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում՝ գործուղվողի՝ գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի գծով 12 հազար դրամը:

Tigran

Դա վերաբերում է ԱԱՀ-ով գործող սուբյեկտներին, պակաս վճարելու դեպքում խնդիր չի առաջանում: