Նարե.
Բարև Ձեզ,
Կարող եք արդյոք ինձ օգնել հետևյալ հարցում:
Արտասահմանյան գործուղումների դեպքում նվազագույն գիշերավարձը կարելի է արդյոք ծախս ճանաչել, եթե չկա հիմնավորող փաստաթուղթ:
Իսկ օրապահիկն ամբողջությամբ ծախսագրում եմ, ճի՞շտ եմ անում:
Կանխավ շնորհակալ եմ:
Հարգելի Նարե, կարող եք կարդալ http://www.arlis.am կայքում
N 2335-Ն որոշումը, մասնավորապես 11 կետում ասվում է.
“Գործուղումից վերադառնալուց հետո գիշերավարձի ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա` դրանցով սահմանված չափով, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը, իսկ այդպիսի փաստաթղթերի բացակայության դեպքում հատուցման ենթակա է սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափի 70 տոկոսը, որը համարվում է նվազագույն չափ: Գործուղված աշխատողին վճարված գումարի և հատուցման ենթակա գումարի տարբերությունը վերադարձվում է գործատուին:”