Օտարերկրացիների աշխատավարձի հաշվարկ

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ինչպե՞ս է հաշվառվում 2010թ. դեկտեմբերի 1-ից օտարերկրացիների աշխատավարձի հաշվարկը և ըստ դրա վճարվող եկամտահարկի գումարը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արսեն

Հաշվարկը կատարում եք նույն ռեզիդենտի նման, ուղակի առանց անձնական նվազեցման:

Օրինակ, 60.000 դրամի դեպքում.
3 տոկոս սոց` 1.800 դրամ
Գործատուն` 13.000 դրամ
Եկամտահարկը` 6.000 դրամ
Առձեռն` 52.200 դրամ

Արծրուն

Հարգելի Աննա, ինձ նույնպես է հետաքրքրում այդ հարցը, քանզի մի քանի հոգուց եմ լսել այդ փոփոխության մասին, նախկինում ոչ ռեզիդենտ անձից պահվում էր ընդամենը եկամտահարկ 10 տոկոս, ես այժմ փնտրում եմ համապատասխան օերնքի կետը: Գտնելուն պես կտեղեկացնեմ: Զանգահարեք ինձ 094 304 904

Անուշ

Եկամտահարկը հաշվարկելու համար ԱՎՈՒՄ-ից հանում եք միայն 3% սոց.վճարը և հաշվում եկամտահարկը սանդղակով, այսինքն` առանց անձնական նվազեցումը կիրառելու: Սոց վճարը գործատուից` նույն կարգով:

Աբել

Հարգելի Անուշ, 3% սոց. վճարը չեք կարող պակասեցնել եկամտահարկի հաշվարկի մեջ, քանի որ եկամտահարկի մասին օրենքը նշում է միայն 9 հոդվածի «բ» և «ժգ» ենթակետերով սահմանված նվազեցումները, իսկ 3% սոց. վճարը նշված է 12-րդ հոդվածում:

Աբել

Հարգելի Աբել, եթե ռեզիդենտների նման, ուրեմն 3% պահել, նոր հարկել, բայց օրինակում պահված չէ, որը ըստ ճիշտ տարբերակն է:

SONA

Ես ինքս այսպես եմ արել 70000 դրամ աշխատավարձի դեպքում.
3 տոկոս սոց` 2100 դրամ
70000-2100 =67900
67900*10%=6790 եկամտահարկ
Գործատուն` 14.500 դրամ
Վճարվելիք աշխատավարձ- 70000-2100-6790=61110