Օտարեկրացին ծառայություն է մատուցել կազմակերպությանը

Սերգեյ․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում:

Հայկական ՍՊԸ-ն տեսահոլովակ է պատրաստում և պատվիրում է նկարչական ծառայություններ քաղաքացիաիրավական պայմանագրով այդ տեսահոլովակի համար օտարերկրյա (ոչ ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ երկրի) քաղաքացի հանդիսացող ֆիզю անձին, որը չունի ՀՀ կացություն:

1. Կարո՞ղ է հայկական ՍՊԸ-ն վճարել գումար օտարերկրյա քաղաքացուն: Եթե այո, ապա ո՞նց է հարկվում:

2. Եթե չի կարող, ապա ի՞նչ հնարավոր ձևեր կա էդ մարդուն կցել նախագծի աշխատանքներին: Նա պետք է ծառայություն մատուցի և ստանա վճար, սա աշխատավարձ չէ:

Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1. Կարո՞ղ է հայկական ՍՊԸ-ն վճարել գումար օտարերկրյա քաղաքացուն: Եթե այո, ապա ո՞նց է հարկվում:
այո կարող եք վճարել, սակայն պետք է հաշվի առնեք թե որ երկրի քաղաքացի է ու կա այդ երկրի կրկնակի հարկումը բացառող պայմանագիր

Sergey

Շնորհակալ եմ, Տիգրան ջան: Հնարավո՞ր է վճարել նույնիսկ եթե ոչ ռեզիդենտ է և բնակվում է մշտապես արտերկրում։ Հնարավո՞ր է վճարել ֆիզ անձին (ոչ աձ) օտարերկրյա հաշվեհամարին։

Tigran

այո հնարավոր է վճարել նույնիսկ եթե ոչ ռեզիդենտ է և բնակվում է արտերկրում, Հնարավոր է վճարել ֆիզ անձին (ոչ աձ) օտարերկրյա հաշվեհամարին եթե սանկցիաների խնդիր չկա բանկային փոխանցումների,