Քանի՞ օր հետո գործատուն իրավունք ունի լուծել աշխատողի հետ պայմանագիրը

Սարգիս.

Բարև Ձեզ, եթե աշխատողը մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդը լրանալուց հետո չի գալիս աշխատանքի, քանի՞ օր հետո ըստ օրենքի /խնդրում եմ նշեք ԱՕ հոդվածը/ գործատուն իրավունք ունի լուծել աշխատողի հետ պայմանագիրը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

ԱՕ Հոդված 113. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ
1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`
9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում.
Հոդված 123.Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը առանց աշխատողին ծանուցելու
Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու` առանց աշխատողին ծանուցելու:

Tigran

ԱՕ հ.113-ի ու 123-ի հիմքերով կարող եք ազատել առանց աշխատողին ծանուցելու:

Karine

Եթե աշխատողը չի ներայանում աշխատանքի և դիմում չի ներկայացնում, ապա կարող եք առանց ծանուցելու ՀՀԱՕ 113 հոդվածի, և 123 հոդվածի համաձայն ազատել աշխատանքից երեխայի խնամքի արձակուրդը լրանալու հաջորդ օրը։

Nerses

Կարդացեք ԱՕ 113, 123 հոդվածները: