Սյուզի.
Դիմում եմ ձեզ հետևյալ հարցով.
Աշխատողը երեք տարի աշխատել է ընկերությունում, յուրաքանչյուր տարի սահմանված կարգին համախատասխան նրան տրամադրվել է արձակուրդ 20 աշխ.օր տևողությամբ: 2014թ. հասանելիք ամենամյա արձակուրդից առաջ աշխատողն իր նախաձեռնությամբ վերցրել է 60 օրացույցային օր չվճարվող արձակուրդ (երկու ամիս): Չվճարվող արձակուրդի ավարտից հետո դիմելու է ամենամյա արձակուրդի տրամադրման խնդրանքով: Աշխատողին ամենամյա արձակուրդը հատկացվելու է 01.12.2013-01.12.2014թթ. ընկած աշխատանքային ժամանակահատվածի համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ ժամանակահատվածի համար փաստացի աշխատած ժամանակահատվածը կազմում է ոչ թե 1 տարի, այլ ընդամենը 10 ամիս, արդյոք չի՞ պակասում աշխատողին հասնելիք արձակուրդի տևողությունը` տվյալ դեպքում 10 x 1.67= 16.7, կլորացնելով 17 աշխ.օր:
Արդյո՞ք ճիշտ եմ մեկնաբանում ՀՀ ԱՕ 165 հոդվածի դրույթները` աշխ. տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են.
1. Փաստացի աշխատած աշխատաժամանակը
2. Այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան պահպանվում են աշխատողի աշխատատեղը և աշխատավարձը ամբողջությամբ կամ մասամբ:
Եթե 2 ամիս աշխատավարձ չի ստացել, բայց պահպանվել է աշխատատեղը, արդյո՞ք ամենամյա արձակուրդի տևողությունը մնում է նույնը` 20 աշխ. օր, թե՞ տրամադրվում է փաստացի աշխատած աշխատաժամանակի համար:
Կանխավ շնորհակալություն:
Չվճարվող արձակուրդի ժամանակ էլ աշխատողը համարվում է վարձու աշխատող, հետևաբար նրան հասանելիք արձակուրդային օրերի թիվը մնում է նույնը` 20 աշխ. օր: