Կարինե.
Հարգելի գործընկեր, ուզում էի հարցնել` եթե աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում, ապա դիմումն ընդունելուց հետո 14, թե՞ 30 օր պետք է աշխատի, մինչև նոր աշխատակից գտնելը։ ԱՕ-ի մեջ նայեցի` մինչև մեկ ամիս էր գրված, բայց կցանկանայի ևս մեկ անգամ հստակեցնել։ Շնորհակալություն։
Բարև Ձեզ: Աշխատողը առնվազն երեսուն օր առաջ պետք է գրավոր ձևով ծանուցի գործատուին: Աշխատանքային օրենսգրքի հոդված 112. Աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի նախաձեռնությամբ:
Իսկ եթե պայմանագիր չկա կնքված, դիմումից քանի՞ օր հետո կարող է չներկայանալ աշխատանքի: