Sofya. Դպրոցի տնօրենը 17.06.20թ-ին ազատվել է պաշտոնից, մնացել է որպես ուսուցիչ: Քանի՞ օր պետք է գնա արձակուրդ 2019-2020թթ. ժամանակաշրջանի համար: Կիսվել՝ Նման նյութեր՝ Քանի՞ օր պետք է տրամադրել արձակուրդ Քանի՞ օր պետք է ուսուցիչը գնա արձակուրդ Քանի՞ օրվա արձակուրդ է հասնում աշխատակցին 6 ամիս աշխատած աշխատողը քանի՞ օրով իրավունք ունի արձակուրդ ձևակերպել Քանի՞ աշխատանքային օր արձակուրդ պետք է ձևակերպել
Որպես տնօրեն կատարում եք վերջնահաշվարկ իր դրույքին համապատասխան գումարի միջին աշխատավարձի չաձով` 25 աշխատանքային օր, արձակուրդային օրերին համապատասխան, իսկ որպես մանկավարժ` 35 օր, մնացած մանկավարժական դրույքաչափով հաշվարկի ձևով:
Կարծում եմ` հիմա պետք է գնա արձակուրդ որպես տնօրեն` 25 օրվա հաշվարկով, քանի որ տնօրենի չօգտագործած արձակուրդն է:
Տնօրենի արձակուրդայինը պետք է հաշվարկեք 2019-2020թթ.-ի համար` 25 աշխատանքային օր։ Հաջորդ տարվանից կհաշվարկեք ուսուցչի հաստիքին համապատասխան։