Քանի՞ տարի պետք է պահպանել փաստաթղթերը

accountant.1985.

Խնդրում եմ ասեք, թե ՀՀ որ օրենքում է նշված, որ հաշվապահական հաշվառման փաստաթղթերը պահպանվում են 3 տարի: Ըստ ՀՀ կառավարության 2006թ մարտի 9-ի 351-Ն որոշման հաշվապահական փաստաթղթերը պահպանվում են 5 տարի: Կա՞ արդյոք այլ որոշում: Եվ եթե ասում ենք 3 կամ 5 տարի, արդյո՞ք ի նկատի ունենք, որ այդքան տարի հետո կարելի է փաստաթղթերը հանձնել արխիվ, թե այդքան տարի հետ կարելի է փաստաթղթերը ոչնչացնել: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Lena

ՀՀ օրենքը ԱԱՀ մասին, հոդված 22.

Հարկային հաշիվներ դուրս գրած անձինք պարտավոր են ժամանակագրական կարգով հաշվառել և առնվազն մինչև դուրսգրման տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալը պահպանել իրենց տված բոլոր հարկային հաշիվներըԽ(այդ թվում` սահմանված ձևով հաստատված էլեկտրոնային հարկային հաշիվները): Անձինք պարտավոր են առնվազն մինչև ստացման տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալը պահպանել ստացած հարկային հաշիվները (այդ թվում` սահմանված ձևով հաստատված էլեկտրոնային հարկային հաշիվները) կամ ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերը:

Հարկային հաշիվների, դրանց դիմաց վճարումը հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրերի պահպանման ժամկետները չեն կարող պակաս լինել`

դուրս գրված հարկային հաշվով առաջացած պարտավորության կատարման տարվանը հաջորդող երեք տարուց,

ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների մասով հաշվանցումների դեպքում` ԱԱՀ-ի գծով պարտավորությունների, հաշվանցումների կամ վերադարձների հաշվին հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի օրենքով սահմանված կարգով մարման ժամկետից:

ՀՀ օրենքը հաշվապահական հաշվառման մասին
Հոդված 19. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը

1. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաև համակարգչային (էլեկտրոնային) կրիչների վրա գտնվող տեղեկատվությունը` սկզբնական հաշվառման փաստաթղթերը, գրանցամատյանները, ֆինանսական հաշվետվությունները, հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերը, հաշվապահական հաշվառման մեքենայական մշակման ծրագրերը կազմակերպության կողմից պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ պակաս, քան հինգ տարի:

2. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի առգրավումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Կազմակերպությունն իրավունք ունի առգրավված փաստաթղթերը կրկնօրինակել և պահել իր մոտ:

3. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը կազմակերպելու պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարը:

Այս ժամկետների լրանալուց հետո պետք է արխիվացնել:
Նայիր այստեղ…

Vikian

Լինի դա 3 կամ 5, ամեն դեպքում խորհուրդ կտայի չոչնչացնել, 5 տարուց հետո կարելի է արխիվացնել, կան փաստաթղթեր, որոնք պետք է պահել ցմահ, ասենք աշխատողի անձնական քարտը, տաբելը և այլն:

Աննա

Իսկ կհուշե՞ք, որտեղ է գրված աշխատողի անձնական քարտի ցմահ պահպանության մասին: Գիտեմ, որ պետք է պահպանել, արխիվացնել, բայց չեմ գտնում այդ ցմահ, կամ 70 տարի որտեղ է գրված: