Քանի՞ աշխատանքային օր արձակուրդ պետք է ձևակերպել

Լիաննա․

Բարև ձեզ։ Եթե փոխտնօրենը, գրադարանավարը, օպերատորը, տնօրենը նաև դասավանդում են, ունեն ժամեր, ինչպե՞ս եք ձևակերպում և վճարում նրա ամենամյա արձակուրդը՝ 25, 20 աշխ. օր, թե՞ 35։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Գրադարանավարներ՝ հնգօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող, հասնում է 5 լրացուցիչ արձակուրդի օրեր, գրադարանավարներ՝ վեցօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող, հասնում է 6 լրացուցիչ արձակուրդի օրեր:
Մատենագետներ, արխիվագետներ, արխիվի ֆոնդապահներ, արխիվի համակարգչային և թվայնացնող սարքավորումների ապարատավարներ, լաբորատորիայի վերականգնողներ, կազմարարներ և ախտահանողներ, արխիվի արխիվագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, փաստաթղթավարներ, պոլիգրա‎ֆիական արտադրության, ստորգետնյա արխիվադարանների սպասարկման և կինոարտադրության աշխատողներ ու հարակից մասնագիտությունների մասնագետներ՝ հասնում է 5 լրացուցիչ արձակուրդի օրեր:

Lianna Telunts

Տիգրան, դպրոցի մասին է հարցս, արդյո՞ք տնօրենը, ով ունի 8 ժամ, արձակուրդը հաշվարկվում է՝ տնօրենինը՝ 25, իսկ 8 ժամվա համար՝ 35, թե՞ որպես տնօրեն՝ 25 օր, բայց միջինի հաշվարկի մեջ մտնում է 8 ժամվա գումարը:

Tigran

Իմ կարծիքով՝ ըստ որոշման, կարծում եմ, տնօրենի, փոխտնօրենի համար 25 օր կամ 20+5, քանի որ ղեկավար ու տեղակալ են, գումարած դասաժամերի համար գումարը, գրադարանավարին 20+5 օր, որովհետև նա հաստիքով գրադարանավար է, գումարած դասաժամերի գումար որպես համատեղում, իսկ օպերատորի հաշվով դժվարացա, քանի որ քո գրածի համաձայն՝ նա հաստիքով մանկավարժ չէ, դաս է տալիս, համատեղում է, կարող է ստանալ նաև դասաժամերի համար: