Քանի՞ ամսվա համար պետք է վճարվի սոց. վճար

Աննա.

Կարո՞ղ եք կողմնորոշել, եթե աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվել է 2011թ-ի փետրվարի 28-ից մինչև մարտի 31-ը, իսկ հրամանը տրվել է ապրիլի 1-ին, ապա քանի՞ ամսվա համար պետք է վճարվի գործատուի կողմից տրվող սոց վճարը: Նաև անհատական հաշվետվության մեջ ժամկետը ինչպե՞ս պետք է նշվի – փետրվարի 28-ից մարտի 31, թե՞ ապրիլի 1: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Դավիթ Ասատրյան

Սոց.վճարները հաշվարկվում են աշխատավարձի հետ` հիմք ընդունելով տաբելը, եթե փետրվարի 28-ին ներկա է դրվել տաբելում և հաշվարկվել է աշխատավարձ, ուրեմն սոց. վճարներ հաշվարկվում է ավտոմատ, նույնը նաև ապրիլի 1-ին է վերաբերում: Իսկ ինչ վերաբերում է հրամանին, նախ երևի ի նկատի ունեք ազատման հրամանը, եթե հրամանի տեքստում գրված է ազատել ապրիլի 1-ից, ուրեմն նշանակում է ժամը 9-00ից, այսինքն ապրիլի 1-ին էլ չի աշխատելու: Իսկ անհատական հաշվետվությունում գրվում է մարտի 31: