Եթե հնարավոր է, ասեք, խնդրեմ, թե քանի ամիս պետք է աշխատողը աշխատի մինչև հաջորդ արձակուրդը, եթե օգտագործել է հերթական արձակուրդը և անվճար արձակուրդը (60 օր):
Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ: ՀՀ Աշխատանքային օրենսգիրք, հոդված 164, մաս 2:
Սահմանված չէ: