Խորեն.
Բարև ձեզ:
Պատրաստվում եմ քաղցրավենիք/խմորեղենի արտադրություն սկսել և վաճառքը կազմակերպել։ Կասե՞ք՝ ինչից/որտեղից պետք է սկսել իրավական մասը կազմակերպելու համար: Ա/Ձ ունեմ արդեն բացված, իսկ հետո՞ (սննդի տեսչության կողմից թույլտվություն, սանիտարահիգիենիկ և այլն):
Սկսենք հետևյալից՝
1. արտադրական մաս՝ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններով տարածքի առկայություն: Հոսանքի վճարումների համար առանձնացրեք և Ա/Ձ-ի մասով բաժանորդ եղեք, որ հարկային հաշիվներ դուրս գրեն, և ստանաք: Հետևեք ստանդարտներին և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին, օրինակ՝ 021/2009, 022/2009, մեկը՝ փաթեթավորման պահանջներ, մյուսը՝ սննդի անվտանգության պահանջներ: Գրանցվեք սննդի տեսչությունում կայքի միջոցով: Հանդերձանքի առկայություն, ախտահանող նյութերով պարբերաբար ախտահանումներ և այլն:
2. Ֆինանսական և հարկային հաշվառման մաս՝ ինտերնետ կապով համակարգիչ, հարկայինից հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման համակարգում և հաշիվների համակարգերում գրանցումներ, կոդերի ստացում, համապատասխան անձի լիազորում կամ անձամբ ստորագրում գործող ID-ով և ակտիվ ստորագրությամբ, հաշվ. համակարգի պայմանագրի կնքում, շրջանառության հարկի հայտարարության ներկայացում, աշխատողների գրանցում, նրանց հաշվով եկամտային հարկի հաշվարկի ներկայացում ու վճարում, սոց. վճարների, դրոշմանիշային վճարների վճարում: Դրամարկղային գիրքը կարող եք վարել էլեկտրոնային:
3. Կազմակերպական և մարքեթինգային մաս՝ համապատասխան ավտոտրանսպորտի առկայություն սան. պայմաններին, վաճառքների կապերի հաստատում և հարաբերությունների ապահովում, գովազդի իրականացում, լոգոյի մշակում և գրանցում, շարունակելի…
Տիգրան ջան, ստանդարտներին հետևե՞լ միայն, թե՞ գնալ ստանդարտացման ինստիտուտ և EAC-ի թուղթը վերցնելու համար դիմել:
Եթե մեծ ծավալով գործունեություն չեք իրականացնելու, իմ կարծիքով, կարելի է ԱՁ-ով գործել, ՍՊԸ չբացել և վճարել արտոնագրային վճար (ֆիքսված չափով գումար է), եկամտային հարկ, նպ. սոց. վճար: Իսկ արտադրամասում սանիտարահիգիենիկ նորմերն ապահովելու պայմաններին ամենայն մանրամասնությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Բարև Ձեզ: Գրանցվեք որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, իսկ 2020թ․ հունվարի 1-ից՝ որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, և ազատվեք բոլոր հարկերից:
Խորհուրդ կտամ անմիջապես հայտ տաք ընտանեկան ձեռնարկատիրությամբ աշխատելու համար, որից հետո աշխատեք առանց Ձեզ համար բարդություն ստեղծելու: Այդ պարագայում Դուք կազատվեք հարկերից, իսկ սննդի անվտանգության տեսչությունը ինքը կայցելի Ձեզ և կտա համապատասխան կարգադրագրեր:
Ընտրեք համապատասխան հարկատեսակ, դիմեք սննդի անվտանգության տեսչական մարմին, հանեք սանիտարական գրքույկ, աշխատավայրը համապատասխանեցրեք ՀՀ օրենսդրության պահանջներին: