Լաուրա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել՝ քաղիրավական պայմանագրով աշխատողը իրավունք ունի՞ աշխատել երկրից դուրս: Աշխատանքային պայմանագրով աշխատողը արտերկիր գնալուց առաջ կարո՞ղ է իր հաշվին արձակուրդ վերցնել:
Լաուրա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել՝ քաղիրավական պայմանագրով աշխատողը իրավունք ունի՞ աշխատել երկրից դուրս: Աշխատանքային պայմանագրով աշխատողը արտերկիր գնալուց առաջ կարո՞ղ է իր հաշվին արձակուրդ վերցնել:
1. Այո, քաղիրավական պայմանագրով աշխատողը իրավունք ունի աշխատել երկրից դուրս ու հնարավոր է լինի արտերկրի քաղաքացի, նորմալ է: 2. Այո, աշխատանքային պայմանագրով աշխատողը արտերկիր գնալուց առաջ կարող է իր հաշվին արձակուրդ վերցնել, այդպես ճիշտ է:
Ձեր հարցը պարզ չի ձևակերպած։ Այո, աշխատակիցը իրավունք ունի գնալ չվճարվող արձակուրդ։
Աշխատանքային պայմանագրով աշխատողը արտերկիր գնալուց առաջ կարո՞ղ է իր հաշվին արձակուրդ վերցնել – այո, քանի որ արձակուրդը իր տեսակներով /ամենամյա, չվճարվող/ չի համարվում աշխատանքային ժամանակահատված։
Քաղիրավական պայմանագրով աշխատողը իրավունք ունի՞ աշխատել երկրից դուրս – այո, քանի որ համարվում է ոչ ռեզիդենտ, եկամուտը հայաստանյան աղբյուրներից է։
Աշխատանքային պայմանագրով աշխատողը 2 ամիս կարող է արձակուրդ վերցնել: