Քաղիրավական պայմանագրի ժամկետից շուտ լուծում

Մարիամ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել: Աշխատակցի հետ կնքվել է 1 տարի ժամկետով քաղիրավական պայմանագիր։ Գործատուն ցանկանում է ժամկետից շուտ ազատել աշխատողին։ Ինչպե՞ս կարելի է լուծել պայմանագիրը, արդյո՞ք տրվում է վերջնահաշվարկ, և եթե այո, խնդրում եմ ուղարկել հոդվածը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Քաղիրավական պայմանագիրը լուծելիս վերջնահաշվարկ չի կատարվում, ուղղակի գրանցման հայտում նշվում է պայմանագրի ավարտի ամսաթիվը։

Tigran

Վերջնահաշվարկը քաղիրավական պայմանագրերին չի վերաբերում։ Ժամկետից շուտ լուծվելը պայմանագրի պետք է նախատեսվի պայմնագրով կամ փոխհամաձայնությամբ: 

Karine

Միայն աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին գործից ազատման դեպքում է վերջնահաշվարկ հաշվարկվում։ Դուք պետք է նախապես ծանուցեք աշխատողին և լուծեք պայմանագիրը, բայց ճիշտ կլինի հիմնավորեք։

Ներսես

Այո, վերջնահաշվարկ չի վճարվում քաղիրավականի դեպքում, պայմանագիրը լուծելու դեպքում ծանուցեք և ներկայացրեք հիմքերը, թե ըստ որ հոդվածի եք լուծում պայմանագիրը:

Ալլա

Արձակման նպաստը քաղիրավական պայմանագրով աշխատողին չի վճարվում, դա վճարվում է միայն համաձայն ԱՕ 129 -րդ հոդվածի համաձայն։