Անի․
Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, քաղիրավական պայմանագիր կնքելիս հրաման գրվու՞մ է, և աշխատանքի ընդունման դիմում վերցվու՞մ է աշխատողից, իսկ ազատման ժամանակ հրամա՞ն: Պայմանագիրը պետք է կնքվի 3 ամսով հուլիսի 6-ից, վարձատրությունը՝ 3 ամսվա համար 50 000 դրամ միանվագ պայմանագրի վերջում: Եկամտայինի հաշվետվության մեջ հաջորդող հուլիս և օգոստոս ամիսները ի՞նչ պետք է լրացնել՝ 0, թե՞… ։ Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում աշխատակցին տաբելի մեջ պե՞տք է ներառել, թե՞…
Կանխավ շնորհակալություն:
Քաղիրավական պայմանագիր կնքելիս հրաման չի գրվում, և աշխատանքի ընդունման դիմում չի վերցվում, տաբելի մեջ չի ներառվում: Երբ կվճարեք, այդ ամսվա եկամտային հաշվարկում էլ կլրացնեք, քանի որ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների և (կամ) մատուցված ծառայությունների համար ստացվող եկամուտների մասով հաշվառումը կատարվում է հաշվառման դրամարկղային մեթոդով:
1. Ընդունվելուց դիմում չի վերցվում, հրաման չի տրվում:
2. Ազատման ժամանակ հրաման չի տրվում:
3. Հաշվետվության մեջ չի լրացվում աշխատավարձ 6-7 ամիսներին:
4. Տաբելի մեջ չի գրանցվում:
Վերջում կազմվում է հանձնման-ընդունման ակտ: